|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չինացի դիվանագետները Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկում են երկրի պարտքերը և երկու երկրների միջև նավթային պայմանագրերը: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Հանդիպումները կայացել են վերջին շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, թեև Չինաստանը պաշտոնապես հայտարարել է, որ աջակցում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Կողմերը միաժամանակ քննարկել են նաև Վենեսուելայի` նավթի մատակարարման հաշվին Չինաստանին պարտքը վերադարձնելու երաշխիքները, ինչպես նաև իշխանափոխության դեպքում չինական ներդրումների պահպանման հարցերը: