|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից է, և այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող. ասվում է կառավարության հնգամյա ծրագրում:
Առանձնահատուկ կարևորվում է կոռուպցիան ծնող պատճառների վերհանմանը և դրանց վերացմանը միտված գործողությունների իրականացումը:
Օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում կառավարությունը անզիջում պայքար կմղի կոռուպցիայի դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման:
Այս հարցն այսօր քննարկվեց կառավարության նիստում: