|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հավայան կղզիների խորհրդարանը նահանգի տարածքում 100 տարեկանից փոքր մարդկանց սիգարետի վաճառքն արգելող նոր օրինագիծ է ընդունել։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Օրինագծում առաջարկվում է աստիճանաբար բարձրացնել սիգարետի գնման համար նվազագույն տարիքը։ 2020թ. այն կարող են բարձրացնել մինչեւ 30, 2021-ին՝ մինչեւ 40, 2022-ին՝ մինչև 50, 2023-ին՝ մինչև 60, եւ վերջապես՝ 2024-ին՝ մինչև 100 տարեկան:
Ըստ օրենսդիր մարմնի կայքում տեղադրված փաստաթղթի՝ տարիքային ցենզի բարձրացման դրդապատճառ է դարձել առողջության համար ծխելու վտանգավորությունը։
Այս պահին Հավայան կղզիներում ծխախոտ կարող են գնել միայն 21 տարեկանը լրացած անձինք: