|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը կոչ է անում չշտապել Սիրիայից և Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցում. հայտնում է РБК-ն:
Բանաձևը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Բանաձևին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ` 26-ը:
Սենատորներն ընդունում են, որ «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում առաջընթաց կա, սակայն զգուշացնում են, որ զորքերի շուտափույթ դուրսբերումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը և վակուում ստեղծել, որը կարող են լցնել Իրանը և Ռուսաստանը: