|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վենեսուելայի հարցով միջազգային խմբի առաջին նախարարական նիստը կկայանա Ուրուգվայի մայրաքաղաքում փետրվարի 7-ին` ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի համանախագահությամբ: Այդ մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նման խմբի ստեղծման մասին ԵՄ-ն հայտարարել էր հունվարի 31-ին:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ճանաչեցին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին` որպես երկրի ժամանակավոր նախագահ: