|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Վրաստանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոյին երկրի ժամանակավոր նախագահ է ճանաչել: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին. հայտնում է РИА Новости-ն:
«Հետևելով Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունները ճանաչելու հայտարարությանը` Վրաստանը Խուան Գուաիդոյին ժամանակավոր նախագահ է ճանաչում: Վրաստանը ողջունում է մեր գործընկերների հայտարարությունները և աջակցում Վենեսուելայի ժողովրդին ժողովրդավարության և ազատության համար պայքարում»,- գրել է նա իր թվիթերյան էջում: