|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին` երկրին մեղադրելով Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Նա ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն հռչակել է պետության ղեկավար, ոչ սահմանադրական նախագահ է անվանել: Մադուրոն նշել է, որ բոլոր ամերիկացի դիվանագետները կարտաքսվեն երկրից:
Հիշեցնենք, որ երկրում ցույցեր են ընթանում Մադուրոյի դեմ: