|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է՝ ԱՄՆ սենատոր Քամիլա Հարիսը հունվարի 22-ին սկսել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածության առաջադրման գործընթացը: Սենատորը դաշնային և պետական պաշտոններ զբաղեցնելիս պարբերաբար հանդես է եկել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի կողմից արդարացի և ճշմարիտ քաղաքականություն վարելու օգտին:
Քամիլա Հարիսը, լինելով Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ, կողմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքներ ընդունելու համար ամերիկյան նահանգներին իրավունք հատկացնելուն: Սենատոր Հարիսն իր աջակցությունն է ցուցաներել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Կոնգրեսին ներկայացնելու գործընթացում: