|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրահանձնաժողովը կոչ է անում Լոնդոնին) պարզաբանել Brexit-ի հարցում մտադրությունները: Այդ մասին հայտնել է ԵՄ գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը. հայտնում է РИА Новости-ն:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում ելույթի ժամանակ, ի հեճուկս սպասումների, չի ներկայացրել նոր ծրագիր:
Եվրոպական Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալու նոր ծրագիրը գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդից: Միակ տարբերությունն այն է, որ կվերանա Մեծ Բրիտանիայում մշտական բնակություն հաստատող` Եվրամիության քաղաքացիներից պահանջվող 65 ֆունտ գումարը: