|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի և «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։ Այս մասին հայտնում են Անտառային կոմիտեից:
Անտառպահախմբի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն՝ 5455 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ։ Կազմված արձանագրություններից 145-ն ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ անտառխախտողներին հայտնաբերելու նպատակով, 133-ը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: