|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող էր փիարի համար ստանձնել Մագնիտոգորսկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Նման կարծիք է հայտնել պաշտոնանկ գեներալ-մայոր, պաշտպանական և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի անդամ Ալեքսանդր Միխայլովը. հայտնում է РИА Новости-ն:
«Հասկանալի է, որ դա քարոզչական քայլ է: Երբ ինչ-որ տեղ ինչ-որ բան կատարվում է, որպեսզի իրենց մասին չմոռանան, նրանք հայտարարում են, որ մասնակից են այդ իրադարձություններին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ գազի պայթյունի հետևանքով առաջացած փլուզումից զոհվել է 37 մարդ: