|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելը աջակցության ևս մեկ ձև է հայկական երկրորդ հանրապետությանը և վերահաստատելու, որ արյան գնով պատերազմի դաշտում մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ. Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ մանրամասնելով, որ իրենք շատ առիթներով են եղել Արցախում, ունեցել համագումարներ, սակայն առաջին անգամն է, երբ Ընդհանուր ժողովը հենց այստեղ է անցկացվում:
«Հայ Դատի հիմնական խնդիրները այսօր էլ շարունակում են մնալ նույնը: Դրանք սահմանվում են չորս կետերում և Հայաստանի պարագայում վերաբերում են պետական հիմքերը ամրապնդելուն, իսկ Արցախի պարագայում՝ ինքնորոշման իրավունքին և անկախության ճանաչմանը հասնելուն: Երկրորդը ցեղասպանության և պահանջատիրության հարցն է առհասարակ: Դրան հաջորդում են մեր երիտասարդության քաղաքականացման խնդիրներին վերաբերող և հայապատկան հողերի մեջ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերը: Բարեբախտաբար, պատմությունը ցույց է տվել, որ Դաշնակցության կարևորությունը պայմանավորված չէ միայն ընտրություններով: Մենք պետք է հանդիսանանք արտախորհրդարանական ընդդիմություն՝ իր չափի մեջ ճիշտը ասելով և սխալը գնահատելով»,- ավելացրել է Հակոբ-Տեր Խաչատուրյանը: