|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ-֊ադրբեջանական սահմանին հունվարի 16-ին ժամը 15:00-ին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։Այս մասին հայտնում է Բարեկամավան համայնքի ֆեյսբուքի էջը:
«Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18:00ի սահմաններում: Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին», - նշված է ֆեյսբուքի էջում: