|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: