|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG) չեն մասնակցի Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես դրական եմ նայում անվտանգության գոտու ստեղծմանը: Խոսել եմ այդ մասին կանցլեր Մերկելի հետ, նա նույնպես դրական է արձագանքել, ինչպես և Սաուդյան Արաբիան, սակայն դրանից հետո նրանցից լուրջ աջակցություն չի եղել: Մենք շարունակում ենք այդ գործընթացը: YPG-ը այդ գործընթացին չի մասնակցելու, մենք այդ գոտին ահաբեկիչներին չենք թողնի: Կգործենք կոալիցիայի հետ»,- ասել է Էրդողանը: