|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան և ԱՄՆ-ը հանգել են Սիրիայում իրավիճակի միասնական ընկալման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
«Թրամփի թվիթերյան գրառումները տխրեցրել էին ինձ և իմ գործընկերներին: Երեկ մենք հեռախոսազրույց ենք ունեցել: Շատ արդյունավետ զրույց էր: Ես հավատում եմ, որ մենք Թրամփի հետ հանգեցինք Սիրիայում իրավիճակի միասնական ընկալման: Նա ևս մեկ անգամ հաստատեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մտադրությունը և ցանկությունը, որպեսզի անվտանգության գոտին մենք ստեղծենք: Թուրքիան կանի ամեն բան, որպեսզի լուծի այս խնդիրը»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր տնտեսապես ոչնչացնել Թուրքիան, եթե երկիրը հարձակվի Սիրիայի քրդերի վրա: