|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին այսօր Քոչարյանի պաշտպանները երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեցին։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հստակ չէր` ինչի հիման վրա է Արթուր Մկրտչյանը նշանակվել սույն գործով դատավոր:
«Տոնական օրերին ունենք ութ հերթապահ դատավոր, որոնցից մեկին մակագրվել է միջնորդությունների քննությունը, բայց ինչի հիման վրա է գործը քննելու հենց Մկրտչյանը, պարզ չէ, և ոչ էլ համակարգչային ընթացակարգով է ընտրվել նա»,- ասաց Օրբելյանը:
Բացի այդ, ըստ պաշտպանի, ինքնաբացարկ է ներկայացվել` հաշվի առնվելով նախորդ դատավորի ինքնաբացարկի փորձը, երբ դատարանը հիմք էր ընդունել դատարանի ձևավորման հնարավոր սխալը։
Հիշեցնենք, որ երեկ պաշտպանները Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մկրտչյանն ու Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը սերտ հարաբերություններ ունեն: