|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ եթե Թուրքիան հարձակվի Սիրիայի քրդերի վրա, ԱՄՆ-ը տնտեսապես կհյուծի Թուրքիան:
РИА Новости-ն հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահի գրառումը:
«Մենք տեսնում ենք, որ Թրամփի վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի նա դուրս չբերի զորքերը Սիրիայից, և նա դժվար իրավիճակում է, սակայն նման թեմաներ համացանցում քննարկել չի կարելի»,- ասել է նա:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան սպառնալիքներից չի վախենում: