|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական եւ օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին:
Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը:
Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է շվեյցարական ՏGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:
Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տեւելու է 3 ամիս:
Կարելի է ենթադրել, որ ժամանակաշրջանի ավարտից հետո՝ փետրվարի վերջից, սահմանային անցակետերը, ի վերջ կսկսեն գործել, եւ Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: