|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը՝ փաստաբան Էրդալ Դողանը, հայերի իրավունքները պաշտպանելու համար մահվան սպառնալիքներ է ստանում: Ըստ Artigercek-ի` նա ենթարկվում է նաև հետապնդումների:
Օրեր առաջ Դողանի գրասենյակի մոտ անհայտ երիտասարդների խումբ է երևացել, որոնք հարցեր են տվել փաստաբանի աշխատանքի գալու եւ աշխատանքից դուրս գալու ժամերի վերաբերյալ: Գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ երիտասարդների դեմքերը, եւ տեսագրությունը փաստաբանը հանձնել է ոստիկանությանը:
Էրդալ Դողանը հայտնի է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ: Նա Հրանտ Դինքի սպանությունից հետո եղել է նրա ընտանիքի փաստաբանը: