|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:
Նախորդող մեկ շաբաթը՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոն պահոց շրջան է, որի ընթացքում մարդիկ ուտում են միայն բուսական ծագում ունեցող սնունդ: Իսկ հենց Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում երեկոյան Ճրագալույցի պատարագից հետո: Ճրագալույցը խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, որը մարդիկ պատարագից հետո տանում են իրենց տները՝ վառած մոմի տեսքով: Հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, մարդիկ միմյանց ողջունում են` ասելով` «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
Հունվարի 6-ին առավոտյան եկեղեցում կատարվում է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվում է Ջրօրհնեք, ինչը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Հրաշագործ ջուրն այնուհետև՝ օրհնված Խաչով և Սրբալույս Մյուռոնով, բաժանվում է մարդկանց՝ բժշկելու հոգևոր և մարմնավոր ախտերը: