|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հրավերով դեկտեմբերի 25-ին Թեհրան է այցելել Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթա Ասադովը:
ԻՌՆԱ-ի տեղեկացմամբ՝ Ասադովին ընդունել են Իրանի Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Կարեւորվել է հատկապես էներգետիկ եւ տարանցիկ բեռանափոխադրումների ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:
Ռոհանի-Ասադով հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հակամարտությունների թեմային: Նախագահ Ռոհանին վերահաստատել է տարածաշրջանային հակամարտությունները բանակցային եւ քաղաքական ուղիներով կարգավորելու իր տեսակետը: Նա Իրանի անունից պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու տարածաշրջանային հակամարտությունները քաղաքական շրջանակներում կարգավորելու հարցում՝ հարգելով ժողովուրդների իրավունքները: