|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բացառվում է, որ Մոսկվան հետևի ԱՄՆ-ի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի հետ կապված վերջնագրերին: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Ռուսաստանը 60 օր ունի վերոհիշյալ համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար: Նա հավելել էր, որ եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից:
Ռուսական կողմը ԱՄՆ-ի մեղադրանքները հերքում է և պնդում, որ կատարում է պայմանագիրը: