|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսը Լեհաստանի տարածքում ԱՄՆ-ի ռազմաբազայի առաջիկա տեղակայումը դիտարկում է որպես ռազմական սպառնալիքի աղբյուր: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է երկրի ՊՆ ղեկավար Անդրեյ Ռավկովը:
«Ակնհայտ է, որ նման քայլերը չեն նպաստում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,- ասել է նա:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն հայտարարել էր, որ խորհուրդ է տվել Լեհաստանի ԱԳՆ-ին` «ավելորդ բազաներ» չստեղծել, հակառակ դեպքում` Մոսկվան և Մինսկը ստիպված կլինեն պատասխանել: