|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան Պարսից ծոցի ափամերձ տարածքում մեկնարկել է Իսլ. հեղափոխության պահակազորի «Մեծ մարգարե-12» զորավարժությունների եզրափակիչ փուլը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Զորավարժությունների եզրափակիչ փուլին հետեւում են պահակազորի բարձրաստիճան հրամանատարությունը, այդ թվում՝ գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարին:
Զորավարժությունները, որոնց մասնակցում են պահակազորի ընտրյալ ստորաբաժանումները, ռազմավարական-պաշտպանական, կանխարգելիչ բնույթի են եւ համապատասխանեցված են հնարավոր արտաքին սպառնալիքներին: