|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք գիտեն` որտեղ է գտնվում այն շտաբը, որը փորձում է ղեկավարել աշխարհը: «Ինչ վերաբերում է աշխարհը ղեկավարելուն, ապա մենք գիտենք` որտեղ է գտնվում շտաբը, որը փորձում է դա անել, և այն Մոսկվայում չէ»,- ասել է նա:
Պուտինը հիշեցրել է` որքան է ԱՄՆ-ը ծախսում պաշտպանության վրա և հարց տվել. «Դուք կարծում եք` մե՞նք ենք ցանկանում ղեկավարել աշխարհը: Ռուսական սպառնալիքը դրոշմակնիք է, որը փաթաթում են արևմտյան հասարակության վզին` որոշ խնդիրներ լուծելու համար»: