|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի մեծ ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Սիրիայից իր զորքերը դուրս բերելու` ԱՄՆ-ի որոշումը. հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերմանը, ապա ԱՄՆ-ն ամեն տարի դուրս է բերում իր զորքերը Աֆղանստանից: Սիրիայից այդ զորքերի դուրս բերումը նույնպես դեռ չի երևում»,- ասել է նա` չբացառելով, որ դա ամեն դեպքում տեղի կունենա:
«Հարկավո՞ր են արդյոք ամերիկյան զորքերը: Ոչ, հարկավոր չեն, դրանք այնտեղ լեգիտիմ ճանապարհով չեն գտնվում»,- ընդգծել է Պուտինը: