|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Էրթուղրուլ Քուրքչուին ազատազրկում է սպառնում:
Ըստ Demokrathaber-ի` նրա դեմ ներկայացված մեղադրանքներից մեկը դեռևս 2016-ին Նովրուզի առիթով ունեցած ելույթն է, որի համար պահանջում են երկու տարվա ազատազրկում: Կան ևս մի քանի ելույթներ, որոնց պատճառով Քուրքչուին սպառնում է անգամ մինչև 14 տարվա ազատազրկում:
Կայքը, սակայն, չի հաղորդում, թե ելույթների ո՞ր արտահայտությունների համար է քրդամետ գործիչը մեղադրվում: