|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային Patriot ՀՀՊ-ի վաճառելու` 3,5 մլրդ դոլարի հնարավոր գործարքին: Այս մասին հայտնել են Պենտագոնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունից. հայտնում է РИА Новости-ն:
Անկարան թույլտվություն էր խնդրել Patriot-ի 4 համալիր գնել:
Պենտագոնից պարզաբանել են, որ Թուրքիան մտադիր է համալիրն օգտագործել իր ՀՀՊ ներուժն ամրապնդելու, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և տարածաշրջանային սպառնալիքները զսպելու համար: