|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանն ակնկալում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկերները կհետևեն Մոսկվայի օրինակին և գումար կներդնեն կազմակերպությանը կից համագործակության զարգազման մեխանիզմի բյուջե: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Ռուսաստանի նախաձեռնությամբ կազմակերպության շրջանակում ստեղծվել է նախագծային համագործակցության զարգացման մեխանիզմ:
«Մենք բյուջե 1 մլն դոլար ենք ներդրել: Ակնկալում ենք, որ մեր օրինակին կհետևեն մյուս երկրները»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովի խոսքով` նախագծերից երկուսն արդեն իրականացվել են: Մեկը` Առևտրի և զարգացման սևծովյան բանկի գծով, մյուսը` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության: