|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելցի ուժայինները անցյալ գիշեր Պաղեստինի մայրաքաղաք Ռամալլահում 40 պաղեստինցու են ձերբակալել, նրանք կասկածվում են ահաբեկչության և զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ. հայտնում է РИА Новости-ն` Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը հղումով:
Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը արգելափակել է Պաղեստինի փաստացի մայրաքաղաք Ռամալլահը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քաղաքի շրջակայքում անհայտ գրոհայինները կրակ են բացել ավտոբուսի կանգառի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իսրայելցի է զոհվել: