|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը խոչընդոտ է դարձել իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործում, Վաշինգտոնը չի կարող միակ միջնորդը լինել: Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքվ` 2017-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն որպես միջնորդ առաջարկեց, սակայն կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց և իր դեսպանատունն այնտեղ տեղափոխեց:
Աբասն ընդգծել է, որ պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ երկխոսության` տարբեր միջազգային խաղացողների և ձևաչափերի մասնակցությամբ: