|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռեւերանս անել գործող իշխանությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաեւ ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկվար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: