|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելը որոշել է Թուրքիայում նոր դեսպան կամ հյուպատոս չնշանակել: Այդ մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ամնոն Նահշոնը:
Ըստ Diken-ի` նա հայտնել է, որ նախարարը որոշել է ամիսներ առաջ Թուրքիայից արտաքսված Այթան Նեհիահի փոխարեն նոր դեսպան չուղարկել Անկարա: ԱԳՆ խոսնակը նշել է, որ Իսրայելը նաև հյուպատոս չի ունենա Պոլսում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գազայում պաղեստինա-իսրայելական արյունալի բախումներից հետո Թուրքիայի իշխանությունները խստորեն քննադատել էին իսրայելական բանակի գործողությունները` Իսրայելը «ահաբեկչական պետություն» որակելով: Այս հայտարարությունից հետո Թուրքիան և Իսրայելը հետ էին կանչել իրենց դեսպաններին: