|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի ԱԳ Նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ըստ aliqonline.ir-ի, տեղեկացնում է Իրանի ԱԳՆ հանրային դիվանագիտության եւ մամուլի վարչությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, կարևորելով սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորումը, քննարկել են դրա իրագործման հնարավորությունները:
Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման ու Իրանի եւ ՌԴ-ի դեմ գործադրվող պատժամիջոցները, երկու երկրների հարաբերությունների առավել սերտեցման եւ ամրապնդման պատճառ են դարձել:
Որոշ փորձագետների կարծիքով՝ Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները մարտավարական, ռազմական, տնտեսական եւ դիվանագիտական գործակցության մակարդակից վերաճել են՝ վերածվելով ռազմական համագործակցության: