|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտակերտ քաղաքում ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվում են խմելու ջրագծի ներքին ցանցի կապիտալ կառուցման և ջրանցկացման աշխատանքները:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթից՝ մանրամասնելով, որ աշխատանքներ են ընթանում քաղաքի Դանիել Բեկ-Փիրումյան փողոցում, որոնք ավարտելուց հետո կշարունակվեն նաևմյուս փողոցներում: Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայումս անց են կացվում ջրախողովակները, կտեղադրվեն նաև ջրաչափերը: Աշխատանքերն ավարտելուց հետո փողոցի բնակիչները կունենան նոր ջրագիծ և անխափան շուրջօրյաջուր: