|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ համեմատական տվյալներ է ներկայացրել: ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, դեկտեմբերի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 2017 թվականի ապրիլի 3-ին, ժամը 15։00-ի դրությամբ, ստացվել էր 197 հաղորդում։