|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Փարիզի հետ հարաբերությունների զարգացմանը և մեծ հարգանքով է վերաբերվում Ֆրանսիայի ինքնիշխանությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել որևէ պետության ներքին գործերին, այդ թվում` Ֆրանսիայի, որի հետ հարաբերությունների զարգացմանը մեծ նշանակություն ենք տալիս, և այդ ուղղությամբ կողմերը բավականաչափ լարված աշխատում են»,- նշել է նա:
Հայտնել ենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով գլխավոր քարտուղարությունը հետաքննություն է վարում ՌԴ-ի` Ֆրանսիայում ցույցերին մասնակցությունը պարզելու վերաբերյալ: Times թերթը հայտնել է, որ Twitter-ում հայտնվել են ՌԴ-ի հետ կապ ունեցող հարյուրավոր աքաունթներ, որոնցում ամեն օր հրապարակվել են ավելի քան 1,5 հազար հաղորդագրություններ` Ֆրանսիայում փողոցային բողոքների մասշտաբը մեծացնելու համար: