|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սաուդյան Արաբիան հրաժարվել է Թուրքիային արտահանձնել արքայազն Մուհամեդ բեն Սալմանի նախկին 2 խորհրդականներին, որոնց Ստամբուլի գլխավոր դատախազությունը կասկածում է սաուդցի լրագրող Խաշուկջիի սպանությունը ծրագրելու մեջ:
Ըստ DHA-ի` արքայազնի նախկին խորհրդականներ Ահմեդ Ասիրիի և Սաուդ Քահթանի նկատմամբ թուրքական դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել։
Թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայի արգործնախարարությունը` նշելով, որ Խաշուկջիի սպանության գործով կասկածյալի կարգավիճակ ունեցող` Սաուդյան Արաբիայի 2 քաղաքացիները չեն արտահանձնվի Թուրքիային: