|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաշինգտոնի մայր տաճարում ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ միջադեպ է գրանցվել` ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ:
Ըստ The Daily Mail-ի` երբ բոլոր ներկաները ոտքի են կանգնել ու ընթերցել «Առաքելական հանգանակ»-ը, Թրամփ զույգը լռել է:
Համացանցում լայն քննադատությունների է արժանացել ԱՄՆ նախագահի ու առաջին տիկնոջ նման պահվածքը: «Սա՞ է ձեր «քրիստոնյա» նախագահը»,- գրել է օգտատերերից մեկը: