|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կառավարությունը պահեստազորի սպայական կազմի զորակոչ հայտարարեց: Նման որոշում կայացվեց ՀՀ կառավարության` դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում:
«2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ»,- ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Զորակոչի շրջանակում, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: