|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է` ինչու չի արձագանքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` հեռախոսով զրուցելու փորձերին. հայտնում է РИА Новости-ն:
«Ախր հարցն այն չէ, որ ես խուսափում եմ կամ չեմ ցանկանում զրուցել Պյոտր Ալեքսեևիչի հետ… Ես պարզապես չեմ ցանկանում մասնակցել նրա նախընտրական արշավին»,- ասել է Պուտինը:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը հատել են ՌԴ սահմանը և ձերբակալվել: Փորձագետները, ինչպես նաև ինքը` Պուտինը, հայտարարել էին, որ այդ կերպ Պորոշենկոն պատրաստվում է նախագահական ընտրություններին, որոնցում կարող է պարտվել: