|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը, հավանաբար, կդիտարկի ուկրաինացի նավաստիներին փոխանակելու վերաբերյալ հստակ առաջարկները, սակայն կլինի՞ պատասխան, հայտնի չէ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Եթե լինեն հստակ առաջարկներ, ապա, հավանաբար, դրանք կդիտարկվեն: Սակայն նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ դրանց պատասխան կտրվի, ես չեմ կարող հիմա ասել, չգիտեմ»,- ասել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Կիևը պաստրաստ է 300 հոգու առաջարկել փոխանակման համար: