|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը չանցկացնել, որպեսզի աշխատանքային կարգով քննարկեն լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնան գագաթնաժողովին: «Ես համաձայնեցի, որովհետև աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները` մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը:
Այսօր, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով:
Այս կապակցությամբ Yerkir.am-ը պարզաբանում խնդրեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանից:
«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում»,- տեղեկացրեց նա: