|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեր երկրում այլևս քաղբանտարկյալներ չեն լինելու. Արարատ քաղաքում քարոզարշավային իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ որպեսզի որևէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որևէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, և որևէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի: Սա չափազանց կարևոր է: Իսկ որպեսզի քրեական գործերը հիմնավորված լինեն, անհրաժեշտ է, որ դրանք անցնեն օրենքով սահմանված կարգով»,- շեշտեց նա՝ հավելելով, որ նոր ԱԺ-ում հնարավոր է լինեն օրենսդրական փոփոխություններ և ներդրվեն անցումային արդարադատության որոշակի տարրեր:
«Պիտի կարողանանք մշակել պատրաստի բանաձևեր՝ առանց քրեական գործի հարուցման, որովհետև քրեական գործը հարուցվում է որոշակի դեպքերով և առիթներով: Մեր քննչական մարմինները ծանրաբեռնված են անհավատալի չափերի գործերով: Քննիչ կա, որ վարույթում ունի 20, 30 և նույնիսկ ավելի քրեական գործեր»,- նշեց Փաշինյանը: