|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն` այդ պաշտոնում նոր ներկայացուցիչ նշանակել: Այդ մասին ռուս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը. հայտնում է РИА Новости-ն:
Պատասխանելով հարցին` կարո՞ղ են ՀԱՊԿ-ում առկա խնդիրները (ՀՀ վարչապետի կարծիքով) առիթ հանդիսանալ ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նախարարի պաշտոնակատարն ասել է. «Ես չեմ լսել նման խնդրի մասին, որը կարող է նախադրյալ դառնալ ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նման նախադրյալներ չկան` ո'չ աշխարհաքաղաքական, ո'չ ռազմաքաղաքական, ո'չ ռազմավարական»: