|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակը» գրում է. «Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պաշտպանում է պատգամավորի թեկնածու Սիրաք Սարգսյանին, և քանի որ ինքն է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը, կուսակցության գրասենյակի վրա փակցված են միայն Սարգսյանի քարոզչական պաստառները, ինչը հարուցում է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված մյուս թեկնածուների դժգոհությունը:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էլ պաշտպանում է Նարեկ Մկրտչյանին: Իսկ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն աշխատում է իր համար:
ՔՊ վերնախավի ներկայացուցիչներն էլ տարածքներում իրենց թեկնածուներն ունեն, սակայն նրանց աջակցելու հարցում ավելի զգուշավոր են»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: