|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԻՊ-ը քարոզարշավի շուրջօրյա դիտարկում է իրականացնում և այսօր արդեն կարող է արձանագրել՝ ունենք վիրավորանքի, այլատյացության աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ես սա համարում եմ մտահոգիչ և կարծում եմ՝ դա ազդում է խոսքի ազատության վրա: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, վիրավորանքը տարածվում է առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Կեղծ օգտատերերի ինստիտուտը գնալով զարգանում է»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է խախտումներ արձանագրելուն, Արման Թաթոյանը հայտնեց, որ խախտումներ արձանագրել են և ամփոփելուց հետո հաղորդում կներկայացնեն: