|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քարոզարշավի երկրորդ օրը Դաշնակցության ներկայացուցիչները Երեւանի եւ Հայաստանի տարբեր բնակավայրերում շարունակել են հանդիպումներն ընտրողների հետ։
Կուսակցության անդամները պնդում են՝ Դաշնակցության համար առաջնային են երկրի անվտանգությունն ու ազգային արժեքների պահպանումը:
ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Արթուր Եղիազարյանը Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները ներառող թիվ 3 ընտրատարածքում ներկայացված է նաեւ ռեյտինգային ընտրակարգով: Այս ընտրակարգին Դաշնակցությունը միշտ դեմ է արտահայտվել: Արթուր Եղիազարյանի համոզմամբ` կուսակցությունը խորհրդարանական նախորդ ընտրություններին մեծ թվով ձայներ չհավաքեց քաղաքական ուժերի միջեւ ծրագրային պայքարի, քաղաքական դիսկուրսի բացակայության պատճառով. ով ինչպես պատահի փորձում էր ձայն հավաքել:
Մանրամասները՝ Yerkirmedia-ի տեսանյութում։