|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ`Մինսկում երեքշաբթի անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. հայտնում է Русарминфо-ն:
ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները տարատեսակ հարցեր են քննարկել, այդ թվում` ֆինանսների, նավթի և գազի միասնական շուկա ստեղծելու, ինչպես նաև պատժամիջոցներից պաշտպանվելու միջոցների մասին:
Գագաթնաժողովի արդյունքներով՝ կողմերը տասնյակից ավելի հրահանգներ են ստորագրել, որոնք ներկայացվելու են միության անդամ երկրների ղեկավարների հաստատմանը:
Նշվում է նաև, որ 2019-ին ԵԱՏՄ աշխատանքային մարմիններում նախագահող կողմի ֆունկցիաները Ռուսաստանից կփոխանցվեն Հայաստանին: